Արվիդաս Նովիկովաս
Քաղաքացիությունը | Լիտվա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 18, 1990[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Արվիդաս Նովիկովաս (լիտ.՝ Arvydas Novikovas, դեկտեմբերի 18, 1990[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]) լիտվացի ֆուտբոլիստ, Հայֆայի «Հապոել» ակումբի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Անցկացրած հանդիպումներով և խփած գոլերով ընդգրկվել է Լիտվայի հավաքականի պատմության լավագույն հնգյակում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովիկովան ներկայացրել է Լիտվայի մինչև 21 տարեկանների հավաքականը, երբ ընդամենը 16 տարեկան էր[3]։ Արվիդաս Նովիկովասը իր երկրում հանդես է եկել «Ինտերասում» և «Վիլնյուսում»՝ միաժամանակ՝ տարբեր երիտասարդական թիմերում։ 2008 թվականին Նովիկովասը տեղափոխվել է շոտլանդական «Հարթ օֆ Միդլոթիան»[4]։ Շոտլանդիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2008/09 մրցաշրջանի վերջին տուրում՝ «Սելթիկի» դեմ խաղում։ 2011 թվականին նա վարձավճարով տրվել է «Սենթ Ջոնսթոուն» ակումբին, որից հետո վերադարձել է «Հարթ օֆ Միդլոթիան» ակումբ։
2013/14 և 2014/15 թվականների մրցաշրջանը նա անցկացրել է Երկրորդ Բունդեսլիգայի «Էրզգեբիրգե Աուե» ակումբում։ Ակումբի անհաջող խաղից հետո նա տեղափոխվել է «Բոխում»։
2017 թվականի հունվարին նա տեղափոխվել է լեհական «Յագելոնիա», որից հետո՝ թուրքակամ «Էրզրումսպոր»։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականին՝ Ուկրաինայի դեմ ընկերական խաղում[5]։ Նա խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել 58-րդ րոպեին։ 2014 թվականի մայիսի 29-ին Վենտսպիլս քաղաքում հավաքականի կազմում առաջին գնդակն է խփել Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին։ 2016 թվականի հոկտեմբերի 9-ին գոլ է խփել Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին՝ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում (1:1)։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Տալլինում կայացած ընկերական խաղում դուբլ է ձևակերպել Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիտվայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ (2018, 2020 թ.)
Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոտլանդիայի ֆուտբոլի գավաթիակիր (2011/2012)
- Լեհաստանի չեմպիոն (2019/2020)
- Լեհաստանի փոխչեմպիոն (2017/2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Anderson, Barry (2009 թ․ մայիսի 28). «Hearts youngster Novikovas to be fast-tracked to full Lithuania squad». Edinburgh Evening News. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Hearts winger Andrew Driver to miss out against Inverness». Daily Record. 2008 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Украина — Литва — 4:0». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվիդաս Նովիկովաս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վիլնյուս քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոխումի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Լեգիայի ֆուտբոլիստներ
- Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լիտվացի ֆուտբոլիստներ
- Յագելոնիայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ